Կոմիտասը ծնվել է 1869թ․ սեպտեմբերի 26ին Փոքր Ասիայի Կուտինա (Քյոթահիյա) քաղաքում։ Ծնունդից 3 օր հետո սեպտեմբերի 29-ին մկրտել են նրան և անունը դրել են Սողոմոն։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը քյոթահացի էր, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը բրուսացի էր։ Երկուսն էլ հայ էին։

Մոր ու հոր մահից հետո Սողոմոնի մասին հոգ է տարել իր մորական տատը՝ Մարիամը, իսկ տատի մահից հետո՝ հորեղբոր ընտանիքը։

1876 թվականին առաջին անգամ ոտք է դրել դպրոց, որը իրենց քաղաքի չորսդասյա դպրոցն էր։ 1880-ին ավարտել է այն։ Հետո նա գնաց Բրուսա, բայց հոր մահվան պատճառով 4 ամիս հետո վերադարձավ։ 1881 թվականին իրենց քաղաքի առաջնորդը՝ Գևորգ Վարդապետ Դերձակյանը պետք է Սուրբ Էջմիածին գնար՝ եպիսկոպոս ձեռնադրվելու ու իր հետ տարել է Սողոմոնին։ Սողոմոնը առանց հայերեն խոսել իմանալու ընդունվում է Գևորգյան Ճեմարան, որովհետև նրա երգը անչափ հուզում է վեհափառ հայրապետին։

1894-ին՝ արդեն Կոմիտաս հոգևոր անունը ստացած՝ Սողոմոնը մեկնում է Թիֆլիս և 6 ամիս հարմոնիա է ուսուցանում Մակար Եկմալյանի մոտ։

Խրիմյան Հայրիկի ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանի օգնությամբ այնուհետև մեկնել է ուսանելու՝ Բեռլին։

Կոմիտասը Բեռլինում սովորել է և կոնսերվատորիայում, և արքայական համալսարանում։ Սակայն Նա Բեռլինում ապրել է շատ սուղ պայմաններում։

Բեռլինում Կոմիտասը դասախոսություների միջոցով ճանաչելի է դարձնում արևելյան և մասնավորապես Հայ ժողավրդական երաջշտությունը։

1899թվականին ետ է վերադառնում Էջմիածմիածին է Եվրոպայում արդեն հայտնի երաժշտագետ Կոմիտասը։

Մաս2

Կոմիտասի արած աշխատանքն՝ իր ծավալներով անհամեմատելի է։ Կոմիտասն իրեն երբեք չի անվանել կոմպոզիտոր։

Կոմիտասը կարծում էր, որ մեր հոգևոր և ժողովրդական երգերը անքակտելիորեն կապված են միմյանց, և, որ երկուսի բնությունն էլ մերակունքներում է։

Կոմիտասը կարողացել է և՛ մասնագիտորեն նկարագրել Հայկական պարը։

Կոմիտասն ասել է՝ յուրաքանչյուր ժողովրդի քաղաքակրթյության աստիճանը որոշվում է նրա պար արվեստով։

Կոմիտասը կարողացավ ապացուցել և հաստատել, որ հայ երաժշտական արվեստը հանդիսանում է ինքնուրույն և յուրահատուկ ազգային մշակույթի ճյուղ:

Մաս 3

1910-1915թ-ին Կոմիտասը բեղուն երաժշտական և դասախոսական գործունեություն է ծավալում Կոստանդնուպոլսում, Եվրոպայում և Եգիպտոսում։
Նա հայկական միաձայն երգերը վերածեց բազմաձայն ստեղծագործությունների, վերծանեց հնագույն խազերը։

Կոմիտասը թողել է նաև ոչ շատ մեծ բանաստեղծական ժառանգություն, որն իր տեսակի մեջ եզակի է մինչ այժմ։

1915թ-ի գարնանը Կոմիտասը Կոստանդնուպոլսում էր, և ձերբակալված 2345 հայերի ցանկում նրա անունը նույնպես կար և Կոմիտաս աքսորվեց անմարդկային պայմաներում տառապող բազմաթիվ այլ հայերի հետ Չանկըրն։

Մինչև այժմ չպարզված պատճառով մի քանի շաբաթ այց կոմիտասին և մի քանի այլ հայ անձանց թույլատրվում է վերադառնալ Պոլիս։ Սակայն այդ ամենը անջնելի հետք է թողում վարդապետի հոգեկան և ֆիզիկական առողջության վրա։