Month: Նոյեմբերի 2021

Երկիր, որտեղ ամեն ինչ արգելվում է

Այդ երկրում չի կարելի փչացնել, բնությունը կեղտոտել, պատերին փչովի ներկերով նկարել, ծառերը կտրել, կենդանիներին սպանել, մարդկանց միջև չի կարելի ռասսայական խտրականության դնել, մարդկանց տները վերցնել։

Գեղեցիկ ձմեռ

Բարև, շատ սպասված ձմեռ։ Ես քեզ շատ եմ սպասել, որ քո ձյունով խաղամ, որ սահնակ քշեմ քո սառույցի վրա։ Քո գույներն են սպիտակը, բաց և մուգ կապույտը, բաց մանուշակագույնը։ Երբ դու գալիս ես, բոլորը մրսում են և տաք հագնվում, բայց եթե դու էսքան ցուրտ չլինեիր, ուրեմն ձյուն և սառույց էլ չէր լինի։ Դու ծառերի համար վերմակ ես կամ վերարկու, դու նրանց տաքացնում ես։ Դու շատ հետաքրքիր ձմեռ ես և գեղեցիկ:

Ի՞նչ կլիներ․․․

Եթե օրվա բոլոր ժամերը խաղալու համար լինեին, մարդիկ անկիրթ կմեծանային։

Եթե նորից փոքրանայի, նորից մանկապարտեզ կգնայի։

Եթե ճանճերի տզզոցը հասկանայի, նրանց հետ կխոսեի և կընկերանայի։

Եթե մայրիկներն ամբողջ օրը խաղային, մենք ամբողջ օրը սոված կմնայինք։

Իմ ուսուցիչները

Իմ դասատուն ընկեր Կարինեն է։ Նա բարի է և համբերատար։

Իմ մյուս ամենասիրելի ուսուցիչը ընկեր Ազնիվն է։ Նա շատ կատակասեր է և միևնույն ժամանակ խիստ է։

Իմ մյուս ուսուցիչը, ում մասին կցանկանայի պատմել ընկեր Քրիստինեն է։ Նա շատ լավ է խոսում հայերեն և ռուսերեն։

Մոլորված դեղին տերևը

Լինում է, չի լինում մի ծառ է լինում։ Այդ ծառի վրա մի տերև է լինում։ Նա կանաչ էր, իսկ հետո դարձավ դեղին, ծառից ընկավ։ Քամին նրան բռնեց և տարավ հեռու, շա՜տ հեռու: Դեղին տերևը զարմանում է ու հարցնում քամուն։

-Քամի՛, դու ինձ ո՞ւր ես տանում,- հարցրեց տերևը։

Քամին պատասխանեց։

-Ես քեզ տանում եմ քո ընկերների մոտ։

-Բայց իմ ընկերները ծառի վրա մնացին։

-Այնտեղ քո ընկերներն են քեզ սպասում,  որովհետև նրանք էլ են ընկել ծառից։

Քամին ու տերևը շատ երկար գնացին։ Գնացին, հասան ընկերների մոտ։ Տերևը ոչ մեկին չէր ճանաչում, բայց հետո նա տեսավ իր ամենամոտ ընկերոջը։ Դեղին տերևի ընկերը նրան բոլոր  տերևների հետ ծանոթացրեց, հետո նրանք գնացին անտառ նապաստակի մոտ թեյ խմելու: Հենց նրանք հասան նապաստակի մոտ, նապաստակը սկսեց նրանց հոտոտել, որ իմանա, թե ովքեր են, որովհետև նա կույր էր։ Դեղին տերևը և իր ընկերը օգնեցին նրան թեյը դնել տաքացուցիչի վրա, որ ջուրը եռա։ Հետո նրանք թեյը խմեցին և վերադարձան այն տեղը,  որտեղ քամին դեղին տերևին հասցրեց։

Իմ դպրոցը

Ես սովորում եմ Հյուսիսային դպրոցի 3.1դասարանում։ Իմ դպրոցը գեղեցիկ է։ Իմ դասարանը լուսավոր և հարմարավետ է։ Դպրոցում ես ունեմ շատ ընկերներ։ Միասին մենք սովորում ենք ու խաղում։ Ես սիրում եմ իմ դպրոցը։

Գազար

Personal Pronouns

I, he, she, it, we or they.

  1. He
  2. She
  3. They
  4. It
  5. I
  6. We
  1. Maria-She 4. You and I-We 7. Woman-She

2. Hat-It 5. Boy-He 8. Tom and I-We

3. Buses-They 6. Carmen and Pedro-They 9. frog-It

I, You, He, She, It, We, You, They

I-ես We-մենք

You-դու You-դուք

He They-նրանք

She նա

It

Ամենահզորը

Իմ կարծիքով ամենահզորն արևն է, որովհետև երբ մենք նայում ենք արեգակին, մեր աչքերը ցավում են։ Մարդը չի կարող արեգակին մոտենալ, որովհետև կվառվի։ Իսկ եթե արեգակը չլինի, աշխարհը չի լինի, մարդիկ կսառեն ու կմահանան, այդ թվում բույսերն ու կենդանիները։

Զանցել գործիքագոտուն