Category Archives: Մայրենի

Անկյուն

Ի՞նչ  է  անկյունը։ Մի կետից դուրս եկող երկու ճառագայթներով պատկերը կոչվում է անկյուն։

Ո՞րն է անկյունների չափման միավորը։ աստիճանը

Քանի՞ աստիճան  է  ուղիղ անկյունը։ 900

Քանի՞ աստիճան է փռված  անկյունը։ 1800

Ինչպիսի՞ անկյունն է կոչվում սուր անկյուն։ Այն անկյունը, որը 900 փոքր է դա սուր անկյուն է։

Ինչպիսի՞ անկյունն է կոչվում բութ  անկյուն։ Այն անկյունտ, որը 910 մեծ է։

Ո՞ր ուղիղներն են կոչվում ուղղահայաց ուղիղներ։ Որոնք կազմում են 900 անկյուն։

Ինչպիսի՞   անկյուններ են  350, 890, 900, 1150, 180, 750, 450,600, 1300  անկյունները։

սուր անկյուն-350, 890, 180, 750, 450, 600

ուղիղ անկյուն-900

բութ անկյուն-1150, 1300

Ինչպիսի՞ անկյուններ են 1200 , 1800, 900 , 1150 , 450 , 750 , 600  անկյունները։

սուր անկյուն-450, 750, 600

ուղիղ անկյուն-900

բութ անկյուն-1200, 1800, 1150

Ինչպիսի՞ անկյուններ կստացվեն, եթե ուղիղ անկյունը նրա գագաթից սկիզբ առնող ճառագայթով բաժանենք  երկու հավասար մասի։ Երկու սուր անկյուն։

Ինչպիսի՞ անկյուններ կստացվեն, եթե փռված  անկյունը նրա գագաթից սկիզբ առնող ճառագայթով բաժանենք  երկու հավասար մասի։ Երկու ուղիղ անկյուն։

Քանի՞ անկյուն կաստացվի երկու ուղիղների հատումից։

4 անկյուն



ՀԱՉԵԼ ՉԻՄԱՑՈՂ ՇՈՒՆԸ

Կար-չկար մի շուն, որը չէր կարողանում հաչել: Ո՛չ հաչել, ո՛չ մլավել, ո՛չ բառաչել, ո՛չ
խրխնջալ, ոչ մի կերպ չէր կարողանում խոսել: Դա շատ սովորական փոքրիկ շուն էր: Եվ ոչ ոք
չգիտեր, թե որտեղից էր նա հայտնվել այդ գյուղում, որտեղ ոչ մեկը դեռևս ոչ մի շուն չէր տեսել:
Եվ իհարկե հասկանալի է, որ ինքը նույնիսկ չէր էլ կասկածում, որ հաչել չգիտի: Բայց մի անգամ
ինչ-որ մեկը հարցրեց նրան.
– Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ, դու երբեք չես հաչում:
– Հաչե՞լ։ Իսկ դա ի՞նչ է։ Ես տեղացի չեմ, չեմ կարող:
– Այ քեզ տարօրինակ արարած։ Ի՞նչ է, չգիտե՞ս, որը բոլոր շները հաչում են:
– Ինչի՞ համար։
– Ոչ թե ինչի՞ համար, այլ՝ ինչո՞ւ։ Որովհետև նրանք շներ են: Հաչում են անցորդների,
կասկածելի կատուների, լուսնի վրա։ Հաչում են, երբ գոհ են կյանքից, երբ նյարդայնանում են կամ
զայրանում: Հաչում են հիմնականում ցերեկը, բայց պատահում է նաև գիշերը:
– Շատ հնարավոր է, բայց ես…
16
– Իսկ դու էդ ի՞նչ առանձնահատուկ պտուղ ես։ Թե՞ ուզում ես, որ քո մասին գրեն
թերթերում:
Շունը չգիտեր, թե ինչ պատասխանի: Նա չէր կարողանում հաչել և չգիտեր էլ, թե ինչպես
սովորի:
– Իսկ դու ինձ նման արա,- խղճահարությունից խորհուրդը տվեց ինչ-որ աքաղաղ: Եվ նա
մի քանի անգամ կանչեց իր զրնգուն ձայնով՝ «Ծուղ-րու-ղո՜ւ»։
– Իմ կարծիքով դա ամենևին հեշտ չէ,- նկատեց շունը:
– Ի՜նչ ես ասում, նույնիսկ շա՜տ հեշտ է: Նորից լսիր և ուշադրություն դարձրու իմ կտուցին:
Կարճ ասած՝ նայի՛ր և կրկնի՛ր;
Եվ աքլորը մի անգամ էլ երգեց՝ «Ծուղ-րու-ղո՜ւ»։
Շունը փորձեց կրկնել, բայց հազիվ ինչ-որ խեղճ «ծուղ-խուղ» դուրս եկավ, և հավերը
վախեցած ցրիվ եկան:
–Ոչի՛նչ,- շանը հանգստացրեց աքաղաղը,- առաջին անգամվա համար նույնիսկ վատ չէ:
Իսկ հիմա կրկնի՛ր, դե՛։
Շունը նորից փորձեց աքաղաղի նման ծուղրուղու կանչել, բայց նորից ոչինչ չստացվեց: Ու
նա սկսեց օր-օրի թաքուն վարժվել, երբեմն գնում էր անտառ, որտեղ ոչ ոք չէր խանգարում և
կարող էր ուզածի չափ ծուղրուղու կանչել։
Եվ մի անգամ առավոտյան նա անտառում այնքան լավ, այնքան զնգուն ու գեղեցիկ
ծուղրուղու կանչեց, որ աղվեսը, լսելով աքաղաղի ձայնը, մտածեց. «Վերջապես աքլորիկն ինձ
այցելության եկավ։ Պետք է շտապ շնորհակալություն ասել այցելության համար…»։ Եվ շտապեց
նրան ընդառաջ՝ չմոռանալով հետը վերցնել դանակ, պատառաքաղ և անձեռոցիկ, որովհետև
աղվեսի համար չկա ավելի ախորժելի ճաշատեսակ, քան լավ աքլորը: Կարո՞ղ եք պատկերացնել,
թե որքան տխրեց աղվեսը, երբ աքլորի փոխարեն տեսավ շնիկին, որը նստել էր իր պոչին և
բարձրաձայն ծուղրուղու էր կանչում։
– Ա՜խ,- բացականչեց աղվեսը,- այսպես կարելի է թակարդն էլ ընկնել:
– Թակա՞րդը։
– Դե, իհարկե: Կարծում էի, թե դու քեզ անտառում մոլորված աքլորի տեղ ես դրել, որպեսզի
բռնես ինձ։ Լավ է, որ ժամանակին տեսա քեզ: Բայց սա անազնիվ որս է: Շները սովորաբար
հաչում են ու զգուշացնում, որ որսորդները մոտենում են:
– Հավատացնում եմ… Ես չէի պատրաստվում որս անել: Ես եկել էի վարժվելու:
– Վարժվելո՞ւ։ Ինչո՞ւմ։
17
– Ես սովորում եմ հաչել: Եվ համարյա սովորել եմ: Լսի՛ր, թե ինչ լավ եմ հաչում: Եվ նա
բարձրաձայն երգեց՝ «Ծուղ-րու-ղո՜ւ»:
Աղվեսը ծիծաղից քիչ էր մնում պայթեր: Նա փորը բռնած թավալ էր գալիս գետնին և ոչ մի
կերպ չէր կարողանում հանգստանալ: Մեր շնիկը շատ վիրավորվեց, որ իր վրա ծիծաղում են, չէ՞
որ այդքա՜ն չարչարվել էր: Պոչը քաշած և համարյա լաց լինելով գնաց տուն: Եվ ահա նրան
հանդիպեց կկուն: Նայեց տխուր շնիկին և խղճաց նրան:
– Ի՞նչ է պատահել։
– Ոչի՛նչ…
– Ինչո՞ւ ես այդքան տխուր։
– Ա՜խ… այսպես ու այսպես… Պատճառն այն է, որ հաչել չեմ կարողանում։ Եվ ոչ ոք չի
կարողանում սովորեցնել ինձ։
– Դե, եթե խնդիրը միայն դա է, ես շատ արագ կսովորեցնեմ քեզ։ Լավ լսի՛ր, թե ինչպես եմ
երգում, և կրկնիր ինձ նման. «Կո՛ւ-կո՛ւ, կո՛ւ-կո՛ւ, կո՛ւ-կո՛ւ»։ Հասկացա՞ր։

Ոնց որ այնքան էլ դժվար չէ…

Շատ հեշտ է: Ես երեխա ժամանակից կարողանում եմ կուկու կանչել: Դու էլ փորձիր.
«Կո՛ւ-կո՛ւ, կո՛ւ-կո՛ւ»։
– Կու…,- փորձեց շունը,- կու…
Նա շատ անգամ կրկնեց այդ «կու-կու»-ն և՛ այդ օրը, և՛ մյուս օրերին: Իսկ մի շաբաթ անց
արդեն կարողանում էր բավականին լավ կուկու կանչել: Նա շատ գոհ էր իրենից և մտածում էր.
«Վերջապես, վերջապես ես սկսում եմ իսկապես հաչել։ Հիմա էլ ոչ մեկը չի ծիծաղի ինձ վրա»:
Հենց այդ օրերին սկսվել էր որսի շրջանը: Անտառում շատ որսորդներ էին հայտնվել, այդ
թվում նաև այնպիսիները, որոնք կրակում էին որտեղ պատահի և ում պատահի: Կարող էին
նույնիսկ սոխակի վրա կրակել, եթե լսեին նրա ձայնը։
Եվ ահա այդպիսի մի որսորդ անցնում էր անտառով և լսեց թփերի միջից՝ «Կո՛ւ-կո՛ւ…. կո՛ւկո՛ւ…»։ Նա բարձրացրեց հրացանը, նշան բռնեց և կրակեց՝ թըխկ-թրըխկ։
Գնդակները բարեբախտաբար չկպան շնիկին: Սուլելով թռան ականջի մոտով, բայց շունը
վախեցավ, և պո՜ւկ փախավ։ Նա շատ զարմացավ: «Երևի այս որսորդը խելքը թռցրել է», եթե
կրակում է հաչացող շան վրա…»
Իսկ որսորդն այդ ժամանակ իր որսն էր փնտրում: Նա վստահ էր, որ կպել է թիրախին։
«Երևի թռչունին այն շունը գողացավ, որ հանկարծ դուրս թռավ ինչ-որ տեղից»,- մտածեց նա: Եվ
հոգին թեթևացնելու համար կրակեց իր բնից գլուխը հանած մկնիկի վրա, բայց նրան էլ չկպավ։
18
Իսկ շնիկը փախչում էր ու փախչում…
Առաջին ավարտ
Վազեց, վազեց շնիկը և հայտնվեց մարգագետնում, որտեղ հանգիստ արածում էր կովը։

Ո՞ւր ես այդպես շտապում։

Ինքս էլ չգիտեմ…

Դե, ուրեմն կանգ առ։ Այստեղ հրաշալի խոտ կա։

Ա՜խ, եթե հոգսս խոտը լիներ…

Դու ի՞նչ է, հիվա՞նդ ես։

Ավելի վատ, ես հաչել չգիտեմ։

Բայց դա աշխարհի ամենահեշտ բանն է։ Լսի՛ր ինձ. «Մո՜ւ-ո՜ւ, մո՜ւ-ո՜ւ,…»։ Գեղեցիկ է, չէ՞։

Վատ չի։ Բայց ես համոզված չեմ, որ դա հենց այն է, ինչ պետք է ինձ։ Չէ՞ որ դու կով ես…

Իհարկե կով եմ։

Իսկ ես՝ ոչ։ Ես շուն եմ։

Հասկանալի է, որ դու շուն ես։ Հետո՞ ինչ։ Քեզ ի՞նչն է խանգարում, որ իմ լեզուն սովորես։

Գիտե՞ս, դա հետաքրքիր միտք է, հոյակապ գաղափար։

Ի՞նչը։

Այն, որ հենց նոր մտքովս անցավ։ Ես կսովորեմ բոլոր կենդանիների լեզուները, ելույթ
կունենամ կրկեսում։ Բոլորը կծափահարեն ինձ, ես կհարստանամ և կամուսնանամ թագավորի
տղայի հետ։

Կեցցե՛ս, շատ լավ ես մտածել։ Դե, ուրեմն գործի՛ անցիր։ Ուշադիր լսիր. «Մո՜ւ-ո՜ւ, մո՜ւո՜ւ, մո՜ւ-ո՜ւ …»։

Մո՜ւ-ո՜ւ,- բառաչեց շունը։
Այս շունը հաչել չգիտեր, դրա փոխարեն շատ ընդունակ էր լեզուներ սովորելու հարցում

Հարցեր և առաջադրանքներ

Գրիր քեզ ամենա շատ դուր եկած հատվածը։

Գրիր թե ինչու շունը չեր կարող հաչալ։

Գրիր 3 ածական և 3 բայ։



Շղթա

Շղթան ամաչում էր բոլորից: «Ամո՜թ,-ինքն իրեն միտք էր անում նա,- ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ատում են ինձ:  Ես հասկանում եմ: Մարդիկ սիրում են ազատությունը և ատում են կապանքները:
Մի մարդ է անցնում շղթայի մոտով: Նա վերցնում է շղթան, բարձրանում ծառը, նրա երկու ծայրեր կապում է ամենաամուր ճյուղին և ճոճանակ պատրաստում: Հիմա այդ մարդու երեխաները ճոճվում են ճաճանակով, շղթան էլ երջանիկ է:

Հացեր և արջադրանք

Գրիր քեզ ամենա շատ դուր եկած նախադասությունը։

Գրիր թե ինչու էր շխթան մտածում, որ մարդիկ նրան չեն սիրում։

Գրիր թե ինչ արեց մարդը երբ վերցրեձ շխթային իր հետ։



Թեստ 15



Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

-Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:

-Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, –
պատասխանեց տերը:

-Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:

-Ոչխարը:

-Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:

-Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:

-Շերամը ո՞րն է:

-Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:

-Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:

-Նա ինքն է:

-Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:

-Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…

Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

  1. Առանձնացրու պատմվացքի մեջ գտնվող բոլոր կենդանիներին։ Մեղու, Շերամ, ոչխար։
  2. Գրիր այս բառերի հոմանիշները․

Կենդանի-գրաստ

Օգտակար-շահավետ

Տեր-իշխանավոր

Իմաստուն-խելացի

3.Առանձնացրու տեքստից մի քանի գոայական և դրանցով գրիր նախադասությունն էր։

ոսկի-թագավորը այս տարի շատ ոսկի ծաղսեց։

մեղու-մեղուները շատ աշխատասեր կենդանիներ էն թեև մի քնի ամիս են ապրում։



Երկու կամակոր այծ

Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի
գետակի վրա:
Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ
կանգներ և մյուսին ճանապարհ տար:
3

Դու ետ գնա, որ ես անց կենամ, — ասաց մեկը:

Ինչո՞ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, — պատասխանեց մյուսը:

Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:

Ներողություն կանես: Գիտե՞ս ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես:
Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ
կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:

Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր քեզ ամենշատ դուր եկած մասը։
  2. Գրիր թե ին՞չու այծերը ջրի մեջ ընկան։
  3. Բառակապակծություն կազմիր և այդ բառակապակծությամբ մի պատմվածք հորինիր։ 1. Թեյնիկ, հովհանոց, հովհար, մանկապարտեզ 2. Ուրախ, կամակոր, շատախոս, գիժ


Շատախոս թեյնիկը

Մի օր, մի ընտանիք իրենց թեյնիկ է գնում, և այդ թեյնիկի հայտնվելուց հետո նրանց տանը սկսեցին իրեր կորչել օրինակ՝ մի օր գրիչ կկորչի կամ այդպիսի մի փոքր բան։ Եվ մի օր երբ նրանց երղան տանը մենակեր նա ուզեց թեյ խմել։ Թեյնիկի մեջ ջուր լցնելու պահին թեյնիկը սկսեց խոսել աղջիկը այնքան վախեցավ, որ թեյնիկը գցեց գետնին և թեյնիկը սկսեց լաց լինել և ասել․․․

-Ի՞նչու դու ինձ գցեցիր գետնին ես քեզ ախր ոչ մի բան չեմ արել։

-Աղջիկը այնքան էր վախեցել, որ չեր կարողանում խոսել։ Նա զանգեց մորը, բայց մայրը նրան չհավատաց, իսկ հետո աղջիկը որոշեց, որ այդ թեյնիկը պետք է աղբը գցել։ Թեյնիկը նորից սկսեց լաց լինել և այս անգամ աղջիկը նրան խզջաց և պահեց իրեն։ Մինչև հիմա նրանք ապրում են իրար հետ և շատախոսություն անում։



Ամսագրեր

Մի անգամ գնացքով գնում էի մի սինյորի հետ, որը նստեց Տերոնտոլում: Նա իր հետ ուներ վեց ամսագիր: Եվ նա սկսեց կարդալ դրանք: Նախ՝ կարդաց առաջին ամսագրի առաջին էջը, հետո՝ երկրորդ ամսագրի առաջին էջը, հետո՝ երրորդ ամսագրի առաջին էջը և այդպես շարունակ մինչև վեցերորդը:  Այնուհետև նա սկսեց կարդալ առաջին ամսագրի երկրորդ էջը, հետո երկրորդ ամսագրի երկրորդ էջը, հետո երրորդի երկրորդ էջը և այդպես շարունակ… Հետո կարդաց առաջին ամսագրի երրորդ էջը, անցավ երկրորդ ամսագրի երրորդ էջին…Նա կարդում էր ուշադիր, խորազնին և նույնիսկ դուրս էր գրում որոշ բաներ:
Հանկարծ մի սարսափելի միտք ծագեց գլխումս. «Եթե այդ ամսագրերի էջերի քանակը նույնն է, դա լավ է: Բայց ի՞նչ կլինի, եթե մի ամսագրում լինի 16 էջ, մյուսում՝ 24, իսկ երրորդում՝ ընդամենը 8: Ի՞նչ կանի այս անբախտ սինյորը այդ դեպքում»:
Բարեբախտաբար, նա իջավ Օրտում, և ես ներկա չեղա այդ ողբերգությանը:

  1. Ի՞նչ կմտածեիր, եթե գնացքում դու լինեիր: Ես կզարմանայի թե ին՞չու է մարդը եջերը խառը կարդում, բ՞այց կարողա նա էր գրել այդ գրքերը և սխալ էին տպել գնում էր դրա մասին տեղյակ պահեր կամ գիրքեր գրել կամ գնել, որ պետք է այդ պիսի հեռթականությամբ կարդալ։
  2. Երբևէ մտածե՞լ ես այնպիսի բաների մասին, որոնց մասին քո կարծիքով ուղղակի խենթություն է մտածել, գրիր քո տարօրինակ մտքերից: 1․ Ի՞նչ կարող եմ անել այսօր նպատակներիս հասնելու համար: 2. Ո՞րն է իմ լավագույն բնավորության գիծը: 3. Ե՞րբ էի վերջին անգամ լավ գիրք կարդացել: 4. Ի՞րոկից կարևոր է թե ինչ են իմ մասին մտածում ուրիշները։ (Իհարկե ոչ) 5. Ի՞սկ եթե մարդու սպանես արձյոք քեզ գգտնեն մի մեծ քաղաքում եթե դու ապրում ես սովորոկան կյանքով։ 6. Ի՞սկ կարող են գիտնականները հայտնաբերել այնպիսի ծաղիկներ, որ եթե դրանք խառնես դեղ կստացվի, որը կկարողաննա մարդուն սպանել իսկ մի քանի օրց հետո նորից հետ բերել կյանքին։ 7. Ի՞սկ մարդը կարող է մեծանալու տեղը փոքրանալ։


Ուսումնական գարուն․ Մայրենի

  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը): Գրքի անունը-Էմիլը Լյոնեբերգայից, Հեղինակի անուն ազգանուն-Աստրիդ Լինդգրեն։
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը: Ինձ դուր եկավ այն պահը երբ Էմիլին տանում են բժշկի մոտ, որովհետև Էմիլը հինգորեանոց էր կուլ տվել և բժիշկը ասաց նրան, որ ավելի լավ է մի քանի բուլկի ուտել, որ հինգորենաոցը մենակ չմնա։
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց: Էմիլ-չար և չաչճճի տղա, Անտոն (Էմիլի հայրիկ)-վաղկոտ և հոգատար, Ալմա (Էմիլի մայրիկ)-բարի և արդար, Իդա (Էմիլի փոկրիկ քույրը)-հավատացող և ընկերասեր։
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին: Գիրքը շատ հետաքրքիր էր, բայց կարճ էր։
  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:

Էմիլը բնակվում էր Սմոլանդ գավառի Վիմերբի փոքրիկ քաղաքում, որտեղ ամեն տարի մեծ տոնավաճառ էր կազմակերպվում, և որտեղ Էմիլը հայտնի էր դարձել իր “հերոսություններով”՝ մեկ գլուխն մտցնում ապուրամանի մեջ, մեկ փոքրիկ քրոջը դրոշի ձողին բարձրացնում, և էլի ինչե՜ր ասես, որ չէր անում այդ չարաճճին։ Էմիլի արկածների հետ մեկտեղ դուք կբացահայտեք Շվեդիայի հրաշք բնությունն ու մարդկանց, ավանդական տոներեն ու զվարճությունները, կենցաղը, համեղ կերակուրները, առասպելներեն ու սովորություները։



Սասնա Ծռեր․ Փոքր Մհեր

Տարին երեք անգամ

Մհերի քարի դուռը կըբացվի, 

Մեկ անգամ՝ Զատկին

Մեկ անգամ՝ Վարդևորին

Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։

Քար որ կբացվի,

Մհեր դուրս կէլնի,

Մեկ ժամ կէրթա,

Մեկ ժամ կդառնա։

Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,

Քառսուն օր վեր քարերուն կէրթա,

Ինչ հողի վրեն ընկնի,  ձին կըխրտնի,

Էդ վախտ Մհեր ախ կըքաշի, կըդառնա։

***

Կասեն մեկ օր, Զատկի առավոտ

Մի աման հավկիթ ներկած,

Մեր կտա աղջկա ձեռ,

Թե՝ «Տար մեր քավորի տուն

Քավորին հավ–ճիվ չկա»։

Աղջիկ հավկիթ կառնի, կէրթա։

***

Էդ վախտ Ագռավու քար կբացվի,

Մհեր քարից  դուրս կէլնի,

Որ պըտըտի աշխարհք,

Աղջիկ կտեսնի, կկայնի, կասի,

–Աղջիկ ջան, էդ ի՞նչ կըտանես։

–էդ հավկիթ է ներկած, կըտանեմ մեր քավորի տուն։

– Դե․ ձեր քավոր ես եմ, բե՛ր,  աղջիկ ջան, բե՛ր ինձ տուր։

Աղջիկ ամանով հավկիթ կտա Մհերին,

Մհեր կտանի հավկիթ կըդադարկի,

Մեկ բուռ ոսկի կըլցնի ամանի մեջ, կասի

–Էս էլ տուր սանամոր խալաթ։

***

Աղջիկ կառնի, ուրախ–ուրախ գըկա։

—Աղջիկ, էդ ո՞ւր տարար էդպես շուտ։

–Ա՜յ մամ տարա քավորի տուն, էկա

–Աղջիկ ջան, էդ ոսկին, որ բերիր,

Հիմի էդ տեղ գիտե՞ս դու։

–Գիտեմ, ընչի չգիտեմ, այ, էնտեղ մի քար կա, 

Արի էրթանք, շանց տամ։

***

Աղջիկ, հեր, մեր կէլնեն, կէրթան,

Կէրթան կհասնեն Ագռավու քար։

—Մեր քավոր էս քար դուռ կայնուկ էր,

Հավկիթ ամանով առավ,

Կես կերավ, կճեպներ հլա ընկած են,

Ներս մտավ, կեսն էլ դատարկեց,

Ոսկի լցրեց, տվեց  ինձ ։

***

Կասեն, Մհերն ու իր ձին  մեջ էն քարին,

Դեռ կենդանի են կայնուկ։

Ուրբաթե–ուրբաթ, կասեն ,

Ջուր կըգա, կաթի էդ քարեն,

Էդ քարի առջև կըթացվի,

Էդ Մհերի ձիու ջուրն է։

Քարի մոտեն ընցնող ամեն ճամփորդ,

Ամեն ուրբաթ օր կլսի Քուռկիկ Ջալալու խրխնջոց։

***

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի ,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։



Next page →