Month: Հունիսի 2021

Ամառային ճամբարի ամփոփում

Ես մասնակցել եմ ամառային ճամբարին, որը տևել է երկու շաբաթ։ Այդ երկու շաբաթվա ընթացքում մենք լողացինք, ագարակ գնացինք, Թումոյի այգում եղանք, ջրոցի խաղացինք, կավով աշխատեցինք, Զովաբերի մեր ընկերների հետ հանդիպեցինք։ Ագարակում մենք ձի վարեցինք, ձիերին կերակրեցինք։ Թումոյի այգում պարեցինք, երգեցինք, նկարեցինք Հազարան հավքը, հաց կերանք, խաղացինք։ Ճամբարում մենք լողացինք, ջրոցի խաղացինք և պաղպաղակ կերանք։ Նկարեցինք Արարատը, ամփոփեցինք մեր ուսումնական տարին։ Մեր երրորդ դասարանցիների հետ բացեցինք մեր ուսումնական բլոգները և նյութ հրապարակեցինք։

Իմ մասին

Բարև, ես Սոֆի Ենգիբարյանն եմ։ Սովորում եմ Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանում։ 8 տարեկան եմ։ Ես սիրում եմ պիցցա, շաուրմա, համբուրգեր և խաչապուրի ուտել։

Զանցել գործիքագոտուն