Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր։ Նրանից վախենում են բոլորը՝ մագլ թե մոգ։ Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել։ Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր։ Եվ ահա Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից։ Սիրիուս Բլեքը ճակատագրով ինչ-որ կերպ կապված է Հարրիի հետ։ Թեև Հարրին դպրոցում շրջապատված է նվիրված ընկերներով և իմաստուն ուսոիցիչներով, Հոգվորթսում կա մեկը, որ խիստ վտանգավոր է նրա համար, սակայն որևէ մեկի մտքով չի անցնում կասկածել նրան։

-Մեր արարքների հետևանքները միշտ այնքան բարդ են, այնքան տարբեր, որ ապագան գուշակելն իրականում չափից դուրս դժվար գործ է․․․

Ալբուս Դմբլդոր

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել): — Ջ․Ք․Ռոուլինգ
  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա: Դու նմա՞ ես այդ հերոսին, թե՞ ոչ։ Եթե նման ես, ապա ինչո՞վ, պատմի՛ր։ — Գրքի հերոսը Հարրի Փոթերն էր, նա բարի էր, համեստ և ընկերասեր, նա ճարպիկ էր և խելացի։ Ես նրան նման չեմ։
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից: — Ես սովորեցի, որ պետք է վախերը հաղթահարել և քաջությամբ դիմակայել դժվարություններին։
  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ: — Ինձ դուր եկավ այս գիրքը, այն մի տղայի մասին է ով մանուկ հասակում կորցրել է ծնողներին նրան մեծացրել էր մորաքույրը, բայց իսկական ընկերներ նա ձեռք բերեց և ընտանիքի ջերմություն զգաց, երբ գնաց Վհուկության և կախարդության Հոգվորթսի դպրոց։ Այս գիրքը ես խորուրդ կտայի կարդալ։
  • Առաջարկիր գիրք, որի մասին լսել ես, բայց մեր ընթերցասրահում չկա և շատ կցանկանաս ընկերներդ ևս կարդան այդ գիրքը։ — Ես խորհուրդ կտամ կարդալ “Պատմություն Խզբզիկներով” գիրքը, հեղինակ՝ Նարինե Աբգարյան։