Իմ սիրելի երգը
Իմ սիրած Կոմիտասի երգերից մեկը մանուկների Հայր մերն է։ Ես շատ եմ սիրում այդ երգը, որովհետև այն շատ գեղեցիկ երգ է։ Այդ երգը շատ գեղեցիկ է, որովհետև երգում են եկեղեցում։
Իմ սիրած Կոմիտասի երգերից մեկը մանուկների Հայր մերն է։ Ես շատ եմ սիրում այդ երգը, որովհետև այն շատ գեղեցիկ երգ է։ Այդ երգը շատ գեղեցիկ է, որովհետև երգում են եկեղեցում։
Իմ սիրած խաղալիքը 3D գրիչն է։ Այդ գրիչով ես կարող եմ պատրաստել ամեն ինչ։ Օրինակ կարկանդակ, սանր և Էյֆելյան աշտարակ։
Աշունը մեր բակում շատ հետաքրքիր է, առավոտյան արդեն շատ ցուրտ է, իսկ ցերեկը մի քիչ տաք է։ Մենք բակում մի փոքրիկ տարածք ունենք, որրտեղ ծառեր, վարդեր ենք տնկում։ Մեր բակում շատ նոր և հին ծառեր կան։ Մեր ծառերի տերևները դեղնում են և կարմրում, իսկ երբ թափվում են, մենք սկսում ենք դրանք խշխշացնել։ Մեր բակի ծառերից կաղիններ են թափվում, հետո մենք հավաքում ենք։ Մեր բակը շատ լավն է։
Hello, my name is Sophie. I am 8.This is my family. I have a small family, mother, father, grandma. My mother’s name is Narine. She is financier. My father’s name is Ashot. He is a financier, too. I love my family.
Իմ ընտանիքը փոքր է։ Մեր ընտանիքում ապրում են տատիկս, հայրիկս, մայրիկս և ես։ Իմ հայրիկը մասնագիտությամբ ֆինանսիստ է։ Մայրիկս աշխատում է Վիվասելում։ Տատիկս էլ տան գործերն է անում։ Մայրիկիս անունը Նարինե է, հայրիկիս անունը Աշոտ է, տատիկիս անունը Անահիտ է։ Իմ ընտանիքը շատ լավն է ու բարի։
Բարև թռչուն։ Ինչո՞ւ դու չգիտես, թե ինչից է պատրաստված երկիրը։ Ուզում եմ քեզ պատմել ինչից է պատրաստված աշխարհը․ այն պատրաստված է կապուտակ ծովերից, կանաչ դաշտերից, բարձր լեռներից, ջրառատ գետերից, անտառներից ու մարգագետիններից։
Տեսնո՞ւմ ես ինչ գեղեցիկ է մեր աշխարհը։
Իմ աշխարհը պատրաստված է անտառից, բնությունից, որտեղ կան առվակներ և գետեր։ Այնտեղ կան տնակներ, ծաղիկներ և բույսեր։ Այնտեղ կա հրապարակ, իսկ հրապարակում կա սղարան, ճոճանակ։ Այնտեղ կա նաև գործարան, որտեղ սարքում են հին խաղալիքները։
Ես մասնակցել եմ ամառային ճամբարին, որը տևել է երկու շաբաթ։ Այդ երկու շաբաթվա ընթացքում մենք լողացինք, ագարակ գնացինք, Թումոյի այգում եղանք, ջրոցի խաղացինք, կավով աշխատեցինք, Զովաբերի մեր ընկերների հետ հանդիպեցինք։ Ագարակում մենք ձի վարեցինք, ձիերին կերակրեցինք։ Թումոյի այգում պարեցինք, երգեցինք, նկարեցինք Հազարան հավքը, հաց կերանք, խաղացինք։ Ճամբարում մենք լողացինք, ջրոցի խաղացինք և պաղպաղակ կերանք։ Նկարեցինք Արարատը, ամփոփեցինք մեր ուսումնական տարին։ Մեր երրորդ դասարանցիների հետ բացեցինք մեր ուսումնական բլոգները և նյութ հրապարակեցինք։
Բարև, ես Սոֆի Ենգիբարյանն եմ։ Սովորում եմ Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանում։ 8 տարեկան եմ։ Ես սիրում եմ պիցցա, շաուրմա, համբուրգեր և խաչապուրի ուտել։