Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ես՝ Սոֆի Ենգիբարյանս, սովորում եմ Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանում։

Այս ուսումնական շրջանի ընթացքում մասնակցել եմ տարբեր ճամփորդությունների` դեպի Ապարանի ջրամբար, Բուսաբանական այգի, Արայի լեռ, Ծաղկեվանք և այլն։

Մասնակցել եմ մաթեմատիկայի, մայրենիի, ռուսերենի և անգլերենի ֆլեշմոբերին։

Ծանոթացել եմ բլոգ վարելու հմտություններին, այժմ ինքնուրույն եմ նյութեր տեղադրում։

Այս տարի ես սովորել եմ մեջքի վրա լողալ և քլորաջրի մեջ չխորտակվել։ Սովորել եմ նաև PowerPoint ծրագրով նյութեր ստեղծել։ Խորացրել եմ ռուսերենի և անգլերենի գիտելիքներս, վարժվել եմ հայերեն և ռուսերեն ընթերցանության մեջ։

Մաթեմատիկայից սովորել եմ թվերը բազմապատկել-բաժանել, գումարել-հանել եռանիշ և քառանիշ թվեր, երկրաչափական մարմինների պարագիծը հաշվել, բաղադրյալ խնդիրներ լուծել և այլն։

Սկսել եմ սովորել դաշնամուր նվագել։ Սովորել եմ ավելի լավ նկարել։

Ես կարդում եմ Նարինե Աբգարյանի «Պատմություն խզբզիկներով» գիրքը, Լուիս Քերոլի «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» գիրքը, ինչպես նաև Ալեկսեյ Տոլստոյի «Золотой ключик, или приключения Буратино» գիրքը ռուսերեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով